կարևոր
3280 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 19:13
Քաղաքական

Արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ. Սենոր Հասրաթյան

Արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ. Սենոր Հասրաթյան

«Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերավարվում, հայրենական իշխանությունների և, հատկապես, բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր, եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա առանց նախապայմանի   փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ մեկին մի քանիսի դիմաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Նա նաեւ նշել է. «Այդպես եղել է և՜ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և՜ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում...

Իսկ թե այսօր «ներկաներն» ինչպես կվարվեն սյունեցիների կողմից վնասազերծված դիվերսանտների պարագայում, դժվար է ասել: Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...»։