|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ն և ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել են «Շնորհակալություն, բժիշկ» խորագրով միջոցառումը: Սակայն որոշել են «Լոտո» խաղալ», - գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա նշում է՝ բժիշկներին ընտրելու են ոչ թե մասնագիտական հմտություններով և կատարած աշխատանքով, այլ վիճակահանությամբ:
«Հասկանում եմ, որ համակարգող փոխնախարարը, ինչպես նաև մի խումբ նախարարության այլ պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին և ապավինում են բախտին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան՝ գիտելիք, աշխատանքային փորձ, մասնագիտական սխրանքներ և այլն։
Հ.Գ. Դե հասկանալի է, այդպես էլ պետք է լիներ, քանի որ նախարարությունը իր գործը պարտավորեցնում է հասարակական կազմակերպությանը, իսկ ֆինանսավորում է մասնավոր բժշկական կենտրոնը:
Հ.Հ.Գ. Ի դեպ, այս նամակը ստացել են միայն նախարարության «սրտի» հիվանդանոցները, այսինքն նախարարը «Շնորհակալություն, բժիշկ» կասի ընտրողաբար»։
