կարևոր
2056 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-09 16:08
Հասարակություն

Թուրք լրագրողը 31 տարի անց խոստովանել է․ «Վանի լճի հրեշի» առասպելը կեղծ էր

Թուրք լրագրողը 31 տարի անց խոստովանել է․ «Վանի լճի հրեշի» առասպելը կեղծ էր

Թուրքիայում տարիներ շարունակ քննարկումների ու առասպելների առարկա դարձած «Վանա լճի հրեշի» մասին պատմությունը պարզվել է՝ 31 տարի անց։

Թուրք լրագրող Մեհմեթ Չեթինգյուլեչը, որն իր 40-ամյա կարիերայի ընթացքում հայտնի է եղել «ճշգրիտ լրագրությամբ», բացահայտել է, որ հենց ինքն է 1993 թ․ հորինել «Վանա լճում հրեշի հայտնվելու» պատմությունը՝ տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։

Չեթինգյուլեչը գրել է, որ այն ժամանակ, երբ լճի ջրի մակարդակը բարձրացել էր, քննարկվում էր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն նա առաջարկել է պատգամավոր Զեքի Էրգեզենին թեման մատուցել ոչ թե որպես էկոլոգիական խնդիր, այլ՝ հրեշի հայտնվելու սենսացիա։

Այսպես, միևնույն օրը «Sabah» և «Yeni Yüzyıl» թերթերում հրապարակվել է լուրը «Վանա լճի հրեշի» վերաբերյալ, ինչը մեծ արձագանք է ստացել ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։

Արդյունքում հեռուստաընկերությունները սկսել են ուղիղ եթերներով լուսաբանել «հրեշի որսը»։ Ինչպես պարզվում է՝ օրերով ցուցադրված «հրեշի տեսագրությունը» իրականում ջրի մեջ տեսած գոմեշի պատկերն էր։

Չեթինգյուլեչը հավելել է, որ այս հնարքով Վանի տնտեսությունն ու զբոսաշրջությունը աշխուժացել են, իսկ ինքը, թեև խոստովանում է, որ դա ապատեղեկատվություն էր, նշում է. «Սիրել եմ հայրենիքս ու դրա համար եմ արել»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am: