Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Դաշնակցության Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել է Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 107 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
«Անցնող շաբաթ Դաշնակցության Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել եմ Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 107 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Հայաստանում սպառնացող մարտահրավերների և այսպես կոչված «խաղաղության» գործընթացի մասին զեկույցից բացի նաև մի քանի խիստ կարևոր հանդիպումներ եմ ունեցել Կիպրոսի խորհրդարանի և Եվրախորհրդարանի Կիպրոսից ընտրված պատգամավորների հետ, ովքեր ներկայացնում էին Կիպրոսի համարյա ամբողջ քաղաքական ներկապնակը։ Մասնավորապես, Կիպրոսի խորհրդարանում հանդիպել եմ Կիպրոսի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Կիպրոսի սոցիալիստական կուսակցության նախագահ Մարինոս Սիզոպուլոսի և խորհրդարանի արտաքին և եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ժողովրդական շարժում (Democratic Rally Party) կուսակցության փոխնախագահ Խարիս Յորղադիսի հետ։ ՀՅԴ գրասենյակում հանդիպել եմ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR - European Conservatives and Reformists) խմբի Բյուրոյի անդամ Յադիս Յադիի և Կիպրոսի դեմոկրատական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների (Progressive Alliance of Socialists and Democrats) խմբի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի հետ։ Հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ իրավիճակը Հայաստանի սահմաններին, և մեր վերապահումները «խաղաղության գործընթացի» վերաբերյալ։ Շեշտել եմ, որ մենք խաղաղությանը դեմ չենք և չենք կարող լինել, սակայն պնդել եմ, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի արժանապատվությանն վրա և երաշխավորի հակամարտության կողմերի կենսական շահերը։ Խոսել եմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության, Արցախի ժողովրդի վերադարձի և ինքնորոշման իրավունքների, Բաքվում շարունակվող դատավարական ֆարսի մասին։
Կիպրոս այցս սկսել եմ Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության Կիպրոսի թեմի առաջնորդ, կոթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոսին այցելությամբ։ Նաև այցելել եմ «Նարեկ» վարժարան և հարցազրույց եմ տվել Կիպրոսի պետական ռադիոկայանի հայկական խմբագրությանը»։