Միասին կարող ենք
կարևոր
2992 դիտում, 9 ամիս առաջ - 2025-06-06 13:22
Քաղաքական

Այս ֆորմատն արդյունավետ է և այն նպաստում է երկու երկրնի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը. Մատվիենկո

Այս ֆորմատն արդյունավետ է և այն նպաստում է երկու երկրնի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը. Մատվիենկո

«Մենք անկցացնում ենք Միջխորհրդարանական արդեն 39-րդ նիստը, ինչը նշանակում է, որ այս ֆորմատը պահանջված է, արդյունավետ և այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,-ՀՀ ԱԺ-ի և ՌԴ պետդումայի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ այն նպաստում է նաև երկրի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

ՌԴ վերին պալատի նախագահը նշեց, որ 2025 թվականը ֆաշիզմի դեմ պայքարի 80 ամյակն է, որը խորհրդային միության բոլոր ժողովուրդների հաղթանակն է և, շնորհավորելով այդ կապակցությամբ, հիշեցրեց, որ մոտ 600 հազար հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերզմին, տվել 100-ից ավել հերոս, 5 մարշալ և 1 ծովակալ։

Վալենտինա Մտվիենկոն հայտարարեց, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը ընդմիշտ մոտեցրել է երկու ժողովրդին, իսկ Երևանում անցկաված «Անմահ գնդի» երթին մասնակցել են ռեկորդային թվով քաղաքացիներ։

Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են միջխորհրդարանակն երկխոսությունը, այդ թվում նաև բազմակողն ֆորմատներում։

ՌԴ դաշնային խորհուրդի նախագահը ընդգծեց նաև Հայաստանի հետաքրքրվածությունը ԲՐԻՍԿ-ի խորհրդարանական վեհաժողովին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։