Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Աբսուրդը հասել է այնտեղ, որ յոթ տարի ՀՀ-ում ամբողջական իշխանություն ունեցող ուժի ներկայացուցիչը «մունաթ» է գալիս ՀՅԴ ներկայացուցչի վրա, որը Հայաստանում ամբողջական իշխանություն վերջին 30 տարի չի ունեցել, թե ինչու չեն ճանաչել Արցախը։ Այսինքն՝ այն ՀՅԴ-ի, այն ուժի, որը հանդես է եկել և Արցախը ճանաչելու, և Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքելու օգտին։ Եթե որևէ նախկին իշխանություն, Ձեր գնահատմամբ, սխալ է արել, ապա յոթ տարի ամբողջական իշխանության եք, ինչու՞ չեք արել։ Այնպես եք ասում՝ խի չեք ճանաչել Արցախը, դա է բերել հանձնման, ոնց որ դա ձեզ խանգարելու էր, Կիրանցի կադաստրի վկայականները ձեզ խանգարե՞լ են»,- դիմելով ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Սյունիքում ինչո՞ւ են երկու ամիս կրակում, այդ ինչպե՞ս են բանակցել, փաստաթուղթ համաձայնեցրել, եթե ավելի լավ վիճակ էր՝ հայտարարությունից առաջ, քան՝ հիմա․․․ Ի վերջո ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում, ինչի՞ է ուզում հասնել, բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ ՊՆ-ն կոնկրետ տեղանք նշելով՝ խոսել են վտանգի մասին»,-ասաց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով․ «Դուք ավել տեղեկություն ունեք՝ գուցե Ադրբեջանից ստացված, որ վտանգ չի սպառնում, կոմունիկացիա չի եղել այս գործընկերների հետ, թե իրենք ավել տեղեկություն ունեն, մեզ են զգուշացնում, բայց դուք եք թաքցնում։ Եթե համաձայնեցված է, խաղաղության եք գնում, ապա ինչու է Ադրբեջանը կրակում»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն ՝տեսանյութում։