|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայրիկ.
- Հիմա վաղը ես կարող եմ գալ պատգամավորների հետ հանդիպմանն ու իմ հարցերը տալ։
Ես.
- Չէ, դա քաղաքացիների համար է, ովքեր շատ հնարավորություն չեն ունենում հանդիպել պատգամավորներին ու իրենց հարցերը տալ, պատգամավորների ընտանիքի անդամների համար չէ:
Հայրիկ.
- Իսկ եթե ընտանիքի անդամ պատգամավորը տանը համարյա չի լինում ու հարց չենք կարողանում տալ, ու՞մ կարող ենք բողոքել:
Այսպիսի առօրյա: Հիշեցնեմ` վաղը 11:00-ից, Թադևոս Ավետիսյանի հետ լինելու ենք Նոր Նորք 1-ին զանգված, Նանսենի 13 ա հասցեում գործող ՀՅԴ գրասենյակում` ԲՈԼՈՐ ցանկացողների հետ հանդիպելու և զրուցելու նպատակով: Սիրով հրավիրում ենք ձեզ:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր