Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մի խումբ քաղաքացիներ այսօր կառավարության դեմ ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների։ Դիմելով քաղաքացիներին, հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանն ասաց, որ իրական կյանքում Նիկոլը ոչնչացնում է Հայաստանը՝ կոչ անելով միավորվելու և պայքարելու։
Հիշեցնենք, որ մի քանի օր է վարչապետ Փաշինյանի կողմից բառի բուն իմաստով, հարձակման է ենթարկվում Մայր Եկեղեցին ու թիրախավորվում՝ հոգևոր սպասավորները։ Բանը հասել է նունիսկ հայհոյախառն գրառումների, որոնցով Փաշինյանը փորձում է միջամտել Եկեղեցու ինքնակառավարման համակարգին և փոխել այն․ նույնիսկ գրառում է արել, թե «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։
Իրավական տեսանկյունից Փաշինյանի այս հայտարարությունը հակասահմանադրական է, քանի որ համաձայն Սահմանադրության, պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ինքնավարությանը, հատկապես կաթողիկոսի ընտրության հարցւոմ։
Նաև նշենք, որ Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է ընտրելու Կաթողիկոսին և որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական հիմնահարցերի, ինչպես նաև դավանաբանական, ծիսական, կանոնական և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Ոչ պետությունը, ոչ այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել: