Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Վարչապետը ինքը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու բան չունեմ։ Կարծում եմ՝ այն մեկնաբանությունները, վարչապետի կողմից հավելյալ գրառումներն ավելի քան պարզ են դարձնում ասելիքը»,- ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայհոյում է հոգևորականի։
Նա նշեց, որ եթե հանրային ձևավորված խոսույթի մասին են խոսում, բնականաբար, որևէ մեկին չի կարող դուր գալ այն խուսույթը, որ ձևավորված է։
«Ձեր ուշադրությունը հրավիրեմ՝ նկատելու, որ այդ խոսույթը նոր չէ։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի ուշադիր լինել բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է տարբեր կողմերից, այդ թվում, օրինակ, իմ նկատմամբ։ Որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ։ Դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը։ Ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկետ բառեր, որևէ կերպ չեմ կարող դա համարել ընդունելի»,- ասաց ԱՆդրեասյանը։