կարևոր
1975 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-31 15:20
Առանց Կատեգորիա

Ու դուք դեռ լուրջ դեմքով պատասխաննե՞ր եք գրում «մոլագարության» ներքո ծրագրված գրառումներին․ ԵՊՀ դասախոս

Ու դուք դեռ լուրջ դեմքով պատասխաննե՞ր եք գրում «մոլագարության» ներքո ծրագրված գրառումներին․ ԵՊՀ դասախոս

ԵՊՀ Հայոց ցեղասպանության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը գրում է․

«Ու դուք դեռ լուրջ դեմքով ու լրջությամբ փաստարկված պատասխաննե՞ր եք գրում «մոլագարության» ներքո ներկայացվող ծրագրված և լավ մշակված գրառումներին։ Ապշում եմ, որ բարեպաշտ հոգևորականները մոմավառության համար սկսում են արդարանալ 150 հազար մարդու ընտանեկան մոմերը հանգցրած վարչախմբի առաջ։ Ախր նայո՞ւմ եք` այդ թեզերը գրողն ով(քեր) է(են)։ Ոնց որ Թալեաթ փաշայի հետ կառուցողական քննարկեք Հայոց ցեղասպանության հարցում այս կամ այն խնդրի «իրավացիությունը» կամ Հիտլերի հետ գնաք բանավիճելու Հոլոքոստին վերաբերող հարցերի շուրջ։ Չէ՞ որ` ի սկզբանե պարզ է, թե ինչ են մտածում, ինչու և ինչպես են գործում մերթ ադրբեջանական, մերթ աղանդավորական բառապաշարին բնորոշ թեզերով առաջնորդվող վալիները»։