կարևոր
1015 դիտում, 5 օր առաջ - 2025-06-02 10:34
Առանց Կատեգորիա

7 տարի նույն՝ 1-ին դասարանում մնացածները ո՞նց կարող են երկիր կառավարել. Ոսկան Սարգսյան

7 տարի նույն՝ 1-ին դասարանում մնացածները ո՞նց կարող են երկիր կառավարել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Որքա՜ն են ավելացել մանուկների մահացության, դժբախտ դեպքերը, ավտովթարները, սպանությունները ,ինքնասպանությունները։

Մոտ 5 տարի առաջ գրել եմ, որ Հայաստանը դժոխքի են վերածել ,ու կարծես սարսափ կինոյում լինենք, ինչքան առաջ ենք գնում, այնքան սարսափելի է դառնում։ «Արմավիր» բժշկական կենտրոնում 10 ամսական մանկիկ է մահացել, ծնողները մեղադրում են բժիշկներին։ Հայաստանում, բոլոր ոլորտներում կառավարվող քաոս է, տեր չկա, տիրական չկա։ ՔՊ-ական իշխանությունը պետբյուջեն մսխում է, արտերկրից նոր , մեծ վարկեր վերցնում, մսխում, սակայն պետական կառավարում չի իրականացնում։ Ուզենա էլ, չի կարող կառավարել, Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի նույն՝ 1-ին դասարանում մնացածները ո՞նց կարող են երկիր կառավարել։ Կարծիք կա, որ 1-ին դասարանն էլ չեն ավարտել, մինչև հունվար են գնացել, հազիվ տառերը սովորել։