Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ըստ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի՝ իբր Երևանը կառուցել է Ռևան-ղուլի խանը, իբր Երևանն ընդամենը 500 տարեկան է։ Այսինքն՝ կատարելապես խեղաթյուրելով այս ամենը, իրենք մեզ կտրում են Էրեբունուց, որովհետև եթե Էրեբունին կա, բնականաբար, իրենք որևէ շանս չունեն հոխորտալու»,-այս մասին Yerkir.am-ի տաղավարում ասաց հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը։
«Չգիտես ինչու՞՝ այս ամենը համահունչ է ինչ-որ քաղաքականության, որն արտացոլված է 7-րդ դասարանի խայտառակ դասագրքում, որտեղ Ուրարտուի քարտեզն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը չկա»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Դասագրքում սևով ընդգծված և իբրև առաջին տեսակետ բերված է նաև հայերի ծագման բալկանյան՝ վաղուց հերքված տեսությունը, որի համաձայն՝ մենք փռյուգիացի գաղութարարներ ենք, այսինքն՝ մենք այստեղ բնիկ չենք։ Սրանով փորձում են, ըստ երևույթին, լեգիտիմացնել նաև ուրիշ ոչ բնիկների գալը Հայաստան, օրինակ, այստեղ բնիկ կարող են դառնալ նաև ադրբեջանցիները: Դասագրքում ոչ մի բառ չկա Էրեբունի-Երևան կապի մասին: Ինչու՞: Ու՞մ է ձեռնտու այս ամենը»,-ընդգեց Միքայել Բադալյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ