Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Yerkir.am-ն իր տաղավարում հյուրընկալել է հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանին։
Նշենք , որ օրերս մեր նկարահանող խումբը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ, շրջել է Կարմիր բլուրում, Շենգավիթ հնավայրում, Էրեբունի ամրոցում և «Էրեբունի» թանգարանում․ բանն այն է, որ ավագանիներն ահազանգ են ստացել, ինչով պայմանավորված շրջայց են իրականցրել հիշյալ տեղերում։
Նաև նշենք, որ արդեն մեկ տարի է թանգարանը չունի տնօրեն, նախկին տնօրենը հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանն էր, ով թանգարանում աշխատում էր 2009 թվականից՝ սկզբնական փուլում որպես կրտսեր գիտաշխատող։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար ապրիլի 8-ին նշանակված մրցույթում հաղթող չի եղել։ Հաջորդ մրցույթը նշանակված է հունիսի 27-ին։ Իսկ թանգարանն այս պահին ժամանակավորապես տնօրինում է թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Թելունցը։
Շրջայցի ժամանակ ինչպես ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, փորձագետ Սոնա Աղեկյանը, այնպես էլ մեր նկարահանող խումբը զրուցել և դիտարկումներով է կիսվել Անահիտ Թելունցի հետ։ Ի թիվս շատ հարցերի, նաև հարցեր են ուղղվել նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում եղած ձեռքբերումների, թանգարանի բարձր վարկանիշի մասին, որին ի պատասխան, Թելունցը մատնացույց անելով թանգարանի վնասված առաստաղը նշել է՝ «սա՞ է Միքայել Բադալյանի բարձր նիշը»։
Շրջայցի ժամանակ արված տեսագրությունը՝ այստեղ։
Միքայել Բադալյանի ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։