Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրում է․
«Ոմանք, Նիկոլին տեսնելով, սկսեցին հավատալ Հիսուսի գոյությանը, իսկ ես՝ սատանայի։
Նրա պղծությունը վաղուց դուրս է եկել մարդկային չափման սահմաններից։ Նրա մտքերում չկա սխալ կամ մոլորություն, որը կարելի է ուղղել. նրա մտքերը պետք է պարզապես վառել, ոչնչացնել և տալ քամուն։ Սա գոյաբանական շեղում է՝ արժեքների և բնության դեմ ուղղված խեղում, որը ոչ միայն սրում է մեզ շրջապատող ծանր իրականությունը, այլև աղարտում է մարդկանց պատկերացումները բարիքի և մարդկայնության մասին։ Նա թունավորում է ոչ թե միայն քաղաքականությունն ու պետականությունը, այլ նաև ժողովրդի հոգևոր հյուսվածքը։ Այնտեղ, որտեղ պետք է լիներ խոնարհություն, նա արևմուտքից ներմուծում և տարածում է կեղտ ու ծաղրանք։
Մի խոսքով՝ անհամբեր սպասում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արձագանքին։
Հ.Գ. Մի տարբերակ կա, որտեղ Նիկոլը կարող է իրեն նույնիսկ ճիշտ զգալ, որ «եկեղեցին դարձրել են չուլան, կեղտոտ, հին շորեր, կոշիկներ պահելու համար…»։ Եթե խոսքը գնում է իր կողմից թշնամուն հանձնած բազմաթիվ եկեղեցիներին, ապա այո, ճիշտ է՝ ադրբեջանցիները չուլան էլ չէ, գոմ էլ կսարքեն, եթե ուղղակի չքանդեն»։