Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները այցելել են «Կարմիր բլուր» հնավայր՝ փաստելու տարածքի անմխիթար վիճակը։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ տարածքում բացակայում են ցուցատախտակները, նստարաններն ու ճեմուղիները վատ վիճակում են, լուսավորության համակարգերը՝ խաթարված, իսկ ուրարտական պատի վերականգնման համար նախատեսված աղյուսները թողնված են անձրևի ու արևի տակ։
Սուքիասյանը նշեց, որ թանգարանն արդեն մեկ տարի է տնօրենի պաշտոնում նշանակում չունի, ինչը, իր գնահատմամբ, ցույց է տալիս իշխանությունների անփույթ վերաբերմունքը։ Նա նաև չի բացառում, որ ծրագիրը միտումնավոր դադարեցվել է՝ հայկական պատմամշակութային ժառանգության դեմ ուղղված քաղաքականության շրջանակներում։
Խմբակցությունը մտադիր է այս հարցը բարձրացնել առաջիկա ավագանու նիստում և պահանջել անհապաղ լուծումներ։
Մանրամասն՝ տեսանյութում։