Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ահազանգել են, որ «Էրեբունի Երևան» թանգարանը, որը տնօրինում է «Կարմիր բլուր», «Շենգավիթ» հնավայրերը և «Էրեբունի թանգարանը», արդեն 1 տարի է, ինչ չունի տնօրեն։
«Սա լուրջ սպառնալիք է ոչ միայն Երևանի մշակութային ժառանգության պահպանման, այլ նաև պատմական հիշողության պահպանման համար»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ահազանգել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Կարմիր բլուր» հնավայրում նախատեսված է եղել ուրարտական պատի վերականգնման ծրագիր՝ ֆրանսիական աջակցությամբ, սակայն ծրագիրը կասեցված է, իսկ դրա համար հատուկ պատրաստված աղյուսները գտնվում են անմխիթար վիճակում՝ բաց երկնքի տակ։
Բացի այդ, հնչեց մտահոգություն, որ ծրագրի դադարեցումը կարող է կապ ունենալ պետական մակարդակով ուրարտական և հայկական կապերի վերանայման քաղաքականության հետ։ Նշենք նաև, որ Երևանի պատմության թանգարանում չկա մշտական ցուցադրություն։
Խմբակցությունն առաջիկա նիստին մտադիր է բարձրացնել այս հարցերը՝ քաղաքային իշխանություններից պահանջելով կոնկրետ քայլեր։
Մանրամասն՝ տեսանյութում։