Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Լույս է տեսել ԳԱԱ պատմության իստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Հովսեփյանի «Հայաստանի Առաջին Հանրապետությունը Կ․Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի էջերում (1918-1920 թթ․)» վերնագրով մենագրությունը` հայտնում է Yerkir.am-ը։
Այն պատմության ինստիտուտի կողմից հիմնադրված «Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան» մատենաշարի 253 –րդ գիրքն է։
Ավելի քան 246 էջից բաղկացած այս աշխատության մեջ իբրև սկզբնաղբյուրային նյութ օգտագործվել են Կ․Պոլսի «Ճակատամարտ» և պոլսահայ մի շարք այլ օրաթերթերի հրապարակումները։
Ուսումնասիրության շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստանի Առաջին Հանրապետության առջև ծառացած կարևոր հիմնախնդիրներին։
Մեզանում առաջին անգամ լինելով՝ մենագրության մեջ ներկայացված են հիշյալ թերթերի էջերում ամփոփված ու 1918-1920 թթ․ կտրվածքով Հայկական հարցին առնչվող փաստաթղթեր, գրություններ, հրամաններ ու որոշումներ։
Վերլուծության են ենթարկվել յուրաքանչյուր պարբերականի շուրջ համախմբված որոշակի հանրային շերտի կարծիքն ու մոտեցումները հայոց պետական այրերի վարած ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Առանձին ուսումնասիրության նյութ են դարձել խորհրդարանի և կառավարության աշխատանքները, հայ-վրացական և թուրք-հայկական պատերազմները, Միլլի շարժումը, Սևրի դաշնագիրը և Մոսկվայի պայմանագիրը, հայ տարագիրների հանդեպ պետական քաղաքականությունը և մի շարք այլ խնդիրներ։
Պատմության իստիտուտի գիտխորհրդի որոշմամբ տպագրված և իր ունեցած գիտագործնական նշանակությամբ աչքի ընկնող այս գիրքը նախատեսված է ոչ միայն հայ մամուլի մասնագետների, պատմաբանների ու քաղաքագետների, այլև թեմայով հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար։