|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծի Տանն Կիլիկիոյ «Խաչիկ Պապիկյան հիմնադրամ»-ի հրատարակությունների շրջանակներում լույս է տեսել Գուրգեն Վարդանյանի հեղինակած «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը։
Մենագրությունում առաջին անգամ ամփոփ կերպով ներկայացվել են ազգային պետական շինարարության գործընթացում իրականացված միջոցառումները կրթական համակարգում, մշակույթի տարբեր բնագավառներում։ Հատորը խմբագրել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։