կարևոր
832 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-27 17:39
Հասարակություն

Բանակը փորձադաշտ չէ, որ այս կամ այն քմահաճույքը փորձարկեն, արտավոր բարքերն օրինականացնում են․ Տիգրան Աբրահամյան

Բանակը փորձադաշտ չէ, որ այս կամ այն քմահաճույքը փորձարկեն, արտավոր բարքերն օրինականացնում են․ Տիգրան Աբրահամյան

 ԶՈՒ-երում համալրման, մասնագիտական պատրաստության և բարոյահոգեբանական խնդիրների համատեքստում որպես լուծում՝ գումարային փոխհատուցմամբ ծառայության կրճատում սահմանելը դուրս է բոլոր տրամաբանական մոտեցումներից։ Սոցիալական արդարությունից՝ մինչև արդարության կոպտագույն խախտումներ, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ՝ գալիս են լրացնելու առանց այն էլ հասարակության մեջ տեղ գտած «սևերի-սպիտակների» հակադրություններում։ Այն կառավարությունը, որի համար հերոսը ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդն է, այլ՝ հարկ վճարողը՝ արդեն իսկ ջախջախել է ԶՈՒ-երի գաղափարական ողնաշարը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բանակի հիմնական սյուներից մեկը՝ պարտադիր ժամկետային ծառայությունն, այս աստիճանի խեղաթյուրելն ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում։ Բանակը փորձադաշտ չէ։ Այստեղ կան սկզբունքներ, որոնք անքակտելի են, հատկապես, որ մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոխվել և այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։