|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իռլանդիայում կայացած հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն այդ երկրի բնակչությունը (75%-ը) կողմ է քվեարկել միասեռ ամուսնություններին:
Հանրաքվեի վերջնական արդյունքներին սպասող հազարավոր մարդիկ հավաքվել են Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի հրապարակում` Քասլ սքվերում: Այդկերպ Իռլանդիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որ կօրինականացնի միասեռ ամուսնությունները հանրաքվեի ճանապարհով:
Նշվում է, որ հանրաքվեին մասնակցությունը եղել է բարձր:
Այդ երկրի առողջապահության նախարարը` կառավարությունում առաջին բացահայտ համասեռամոլը, հանրաքվեն անվանել է սոցիալական հեղափոխություն:
Ի դեպ, հանրաքվեն կայացավ 22 տարի հետո այն բանից հետո, երբ Իռլանդիայում համասեռամոլությունը դադարեցին համարել հանցագործություն: