կարևոր
1588 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-27 17:14
Քաղաքական

Պատվիրատուները նույնն են․ Զախարովան անդրադարձել է Երևանում Լավրովի այցի դեմ բողոքի ակցիային

Պատվիրատուները նույնն են․ Զախարովան անդրադարձել է Երևանում Լավրովի այցի դեմ բողոքի ակցիային

Գլոբալ առումով առաջինը կարող եմ ասել. ինձ թվում է, որ այցից առաջ մենք մեկնաբանել ենք, ինչպես հիշում եմ, այս ամբողջ բուֆոնադան, այս բոլոր պերֆորմանսները, որոնք կազմակերպվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչպես են հայ պաշտոնատար անձինք բացատրել, թե ինչպես են «իրենց հետ փոխկապակցված անձինք ներգրավվել ռուսական պատվիրակության Երեւան կատարած այցի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»։

«Ձեւաչափերը նույնն են, պատվիրատուները նույնն են, փողերը նույն աղբյուրներից են: Էլ ի՞նչ կա պարզաբանելու: Լավ, մենք ինչ է՝ չե՞նք հասկանում, թե որտեղից է գալիս այս ամենը, եւ ո՞ւմ է դա պետք: Դա պետք է նրանց, ովքեր քնում եւ տեսնում են, թե ինչպես կռվեցնեն հետխորհրդային տարածքի պետություններին եւ ոչ միայն նրանց։ Դե, ինչ պետք է մենք պարզենք, թե այդ ում երեք կամ ոչ երեք կոպեկն է, որը ծախսվել է։ Ամեն բան առանց այդ էլ ակնհայտ է»,- ասել է Զախարովան։