կարևոր
943 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-27 15:36
Հասարակություն

Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ թափ է ստանալու. Դանիելյան

Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ թափ է ստանալու. Դանիելյան

«Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու ու հետագա քայլերի մասին սրբազան հայրը մոտ օրերս կհայտարարի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Հարցին՝ դուք միանալո՞ւ եք պայքարին, Գառնիկ Դանիելյանը հարցով պատասխանեց՝ բայց ես ե՞րբ եմ թողել, որ միանամ: Պատգամավորը նաև շտկեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերի մեկնաբանությունները, թե վերջինս ճիշտ չի համարում ընտրություններից առաջ փողոցային պայքարը. «Խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի ասածները: Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չլինի իշխանափոխություն անել, ուրեմն պետք է գնալ ընտրությունների ճանապարհով: «Հայաստան» դաշինքը միշտ էլ ընդգրկված է եղել փողոցային տարբեր պայքարներում: «Հայաստան» դաշինքը որեւէ կաշկանդվածություն չունի փողոցային պայքարում աջակցելու, առաջնորդելու, առաջին շարքերում լինելու համար»: Պատգամավորը, անդրադառնալով 2026 թվականին սպասվող ընտրություններին, նկատեց, որ այնպես չէ, որ իշխանությունները հեշտ ու հանգիստ թողնելու են, որ ընտրություններում ընդդիմությունը հաղթի. «Բայց եթե մենք չմասնակցենք էլ, այդ ընտրությունները համարվելու են օրինական»: Անդրադառնալով «Սրբազան պայքարի» ակտիվ փուլ մտնելուն ու Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու մնալ-չմնալու հարցերին՝ պատգամավորը նկատեց, որ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ ինքը շարժումը շարունակելու է. «Ես նրա կողքին կանգնելու եմ, տարաձայնություններ չկան: Սրբազանը պետք է որոշի՝ այսուհետեւ հանդիսանո՞ւմ է վարչապետի թեկնածու, թե՞՝ ոչ»:

Հարցին՝ հանրությունը հիասթափված չէ՞, մեկ տարի առաջ այն էներգետիկան, որ կար, ընդդիմությունը հերթական անգամ տարավ տապալման, պարոն Դանիելյանը չհամաձայնեց. «Ընդդիմությունը չի տապալել: Այնպես չէ, որ պատրաստի 70.000 մարդը դուրս էր եկել, մենք էլ տապալեցինք, ոչ մեկին տուն չենք ուղարկել: Ես ու սրբազան հայրը հրապարակում ենք եղել, նման հայտարարություն չի եղել: Ասվել է՝ եթե ցանկացողներ կան, որոնք ուզում են գնալ, կարող են գնալ, մնացողները կարող են մնալ: Ինչ վերաբերում է դրան հաջորդած գործընթացներին՝ մենք այդ օրերին ոչ մի վայրկյան փողոցից տուն չենք գնացել»:

Մանրամասն՝ տեսանյութում։