Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Գերմանիան՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից հետո, վերացրել է Ուկրաինային փոխանցվող հեռահարության զենքի սահմանափակումները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ուկրաինային մատակարարվող հեռահարության զենքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա՝ ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից։ Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, օրինակ, Ռուսաստանի տարածքում ռազմական դիրքերին հարվածելով։ Մինչև վերջերս նա չէր կարող դա անել», - Մերցի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ Ուկրաինային լիազորեց, որ օգտագործի ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Նմանատիպ թույլտվություն տվել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ իրենց Storm Shadow-ի և SCALP-ի համար։
Ապրիլի կեսերին Գերմանիայի կանցլերը եվրոպացի գործընկերների հետ համաձայնությամբ Կիևի ռեժիմին թույլատրեց Taurus թևավոր հրթիռների մատակարարումը։