|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նոր զենքի մատակարարման վերաբերյալ, շահագրգռված է պաշտպանության նորագույն համակարգերի ձեռք բերմամբ. Դավոսում РИА Новости-ի թղթակցին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այո, մենք բանակցում ենք նոր գնումների վերաբերյալ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունը: Մենք հիմնականում հետաքրքրված ենք ժամանակակից պաշտպանական սպառազինության ձեռք բերմամբ, նոր մշակումներով: Դա վերաբերում է և' ուղղաթիռային տեխնիկային, և' պաշտպանական համակարգերին: Դա մշտական գործընթաց է»,- նշել է նա:
Ալիևի խոսքով` ստորագրված են մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնց մեծ մասը կատարվել է: