|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնը հայտարարում է 2025/2026 ուսումնական տարվա ընդունելություն Արևելագիտություն և աֆրիկագիտություն մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով` հայագիտության խորացված ուսումնասիրությամբ:
Մասնագետների պատրաստման այս ուղղության վերածննդի արդիականությունը պայմանավորված է Հարավային Կովկասի նկատմամբ աճող հետաքրքրությամբ և միջազգային աշխարհաքաղաքական օրակարգում տարածաշրջանի ավելի ու ավելի մեծ ներգրավվածությամբ:
Ուսումնական ծրագրի շրջանակներում ուսանողները կուսումնասիրեն տարածաշրջանի պատմությունը, կտիրապետեն հայերենին և հին հայերենին (գրաբար), կծանոթանան հայ գրականությանը, կրոնի պատմությանը և այլ առարկաների, այդ թվում՝ Հարավային Կովկասի այլ լեզուների: Որպես երկրորդ հիմնական լեզու առաջարկվում է թուրքերենը։ Սովորողի ընտրությամբ լրացուցիչ լեզուներն են պարսկերենը կամ ադրբեջաներենը: