|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն՝ Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ևս 307 ռուս զինծառայող»,- նշել են գերատեսչությունում։
Փոխարենը ուկրաինական կողմին են հանձնվել գերեվարված ուկրաինական զինված ուժերի 307 զինյալներ։
Նշվում է, որ վերադարձած զինվորներն այս պահին գտնվում են Բելառուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այնուհետեւ նրանց կբերեն Ռուսաստան։