Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մայիսի 20-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Ըստ տարածած պաշտոնական հաղորդագրության` որևէ անդրադարձ չի եղել ոլորտի համար կադրերի պատրաստմանը և մասնագետների վերապատրաստմանը: Սա այն դեպքում, երբ փաստաթղթում նշվում է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումներից կարևորվում է նաև կադրերի ուսուցումը և վերապատրաստումը (մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտը կանոնակարգող օրենսդրության, միջազգային փորձի մասին դասընթացների ներառման միջոցով):
Ըստ ռազմավարության սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն կադրերի ուսուցմանը և վերապատրաստմանը (մասնավորապես, Հայաստանի պետական ագրարային համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող ուսումնական և վերապատրաստման դասընթացների մշակմանը և ներդրմանը և դրանց շարունակականության ապահովմանը):
Այժմ աբսուրդի մասին: Ոլորտի համար մասնագետներ պատրաստում են ագրարային համալսարանում՝ «Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն» առանցքային մասնագիտությամբ: Այս մասնագիտությամբ 2021 -2023 թթ. ուսանողներ ընդհանրապես չեն ընդունվել, իսկ 2024 թ. ընդունվել է 1 ուսանող:
Ահա այսպես են կառավարությունը, ակադեմիական քաղաքի երախտավոր Ժաննա Շինարարն ու ագրարայինի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը զարգացնում սննդամթերքի անվտանգության ոլորտը:
Վ․ Ս․