|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` կեսօրին, Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ` թունավորման ախտանշաններով: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգը ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից՝ հիմնականում պահածոյացված, ինչպես նաև ճամբարում օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, հաշվի առնելով սեզոնային ռիսկերը, ներկայումս մշտադիտարկում է իրականացվում հանրապետության հանգստյան գոտիներում, առողջարաններում և ամառային ճամբարներում՝ պարզելու և կանխարգելելու հանրային սննդի կազմակերպման հարցում բացթողումները: