Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով, մայիսի 18-ին 100-ից ավելի անհետ կորած զինծառայողների ծնողներ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում` Արթիկի տարածաշրջանում, մատաղ ուտելու են գնացել: Մեր աղբյուրի խոսքով` մատաղ անելու արարողությանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը, Շիրակի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը եւ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ: Մեր աղբյուրը պատմեց, որ «մատաղից» հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ:
Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում տարակուսեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները` փոխարենը համախմբված պայքարի դուրս գալու, ՔՊ-ականների հետ համախմբված ուտել-խմելու են գնում: Բայց մենք տեղեկացանք, որ մի շարք ծնողներ նաեւ մերժել են հրավերը եւ չեն մասնակցել այդ հավաքույթին: Պարզ է, որ իշխանության տարբեր օղակներ զբաղված են հանրային դժգոհության օջախները մարելով, իսկ զոհվածների եւ անհետ կորածների հարազատների դժգոհությունը ՔՊ-ի համար ամենավտանգավոր դրսեւորումներից է: Բայց որ այդ դժգոհությունը մարելուն կարող էր լծվել նաեւ ԱԱԾ տնօրենը, փոխանակ մեր երկրի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներով զբաղվի, արդեն բոլոր պատկերացումներից վեր էր: