|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների զրույցը բավականին երկար էր՝ տևեց 2 ժամ 5 րոպե, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերն առողջություն մաղթելով։
Նա հավելել է, որ զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, և տեղի է ունեցել փոխադարձ հարգանքի ոգով։
«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վիճակը և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Նախագահները քննարկել են գերիների փոխանակման հարցեր, և Կրեմլը հայտնել է, որ քննարկվում են քաղաքացիների փոխանակման ծրագրեր՝ «9-ը՝ 9-ի դիմաց» սկզբունքով։
«Թրամփը Ռուսաստանին համարում է Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերներից մեկը», -ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ Պուտինը և Թրամփը համաձայնել են շարունակել երկխոսությունը բոլոր հարցերի, դրանց թվում՝ Ուկրաինայի շուրջ։
«Ղեկավարները չեն բացառում անձնական հանդիպման անցկացումը, վայրը և ամսաթվերը դեռևս որոշված չեն»։
«Զրույցի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի հասնելու ժամկետների մասին խոսք չի եղել», - եզրափակել է Ուշակովը։