Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Արտքոմփանի» կառուցապատող ընկերությունը պաշտոնապես բացեց Կռունկ բնակելի թաղամասը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գրիգոր Հասրաթյան 15 հասցեում։
Միջոցառմանը ներկա էին պետական այրեր, թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրաված մասնագետներ, գործընկեր կազմակերպություններ և թաղամասի բնակիչներ:
Կռունկ թաղամասի շինարարությունն իրականացվել է 2020 թվականից։ Թաղամասը ներառում է 14-հարկանի 3 նոր շենք՝ 273 հարմարավետ բնակարաններով, որոնց մեծ մասը գնված է, կոմերցիոն տարածքներ, 192 ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ ու ընդարձակ բակեր, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, զրուցարաններ, սպորտային ու հանգստի գոտիներ։ Նախագիծն աչքի է ընկնում բարձր սեյսմակայունությամբ (9+ բալ) և ժամանակակից ինժեներատեխնիկական լուծումներով։
«Կռունկ»-ը «Արտքոմփանի»-ի կարևորագույն նախագծերից է, որն ըստ կառուցապատողի՝ իրականացվել է մեծ պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալ մոտեցմամբ ու ժամանակակից չափանիշներին համապատասխան:
Միջոցառման ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին թաղամասի կառուցապատման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունեցած մասնագետներին և գործընկեր կազմակերպություններին։
Ի դեպ «Արտքոմփանի» կառուցապատող ընկերությունը, ավելի քան 12 տարի, իրականացնում է բնակելի և կոմերցիոն համալիրների կառուցապատում, ինչպես նաև քաղաքաշինական նախագծերի կառավարում:
«Արտքոմփանի»-ի կառուցած բնակելի համալիրները միավորում են որակը, հարմարավետությունը, ժամանակակից ճարտարապետությունը և հասանելի գնային ռազմավարությունը:
Ընթացքի մեջ են նոր շինարարական նախագծեր, որոնք շատ շուտով կդառնան քաղաքի անբաժան մասը.
- Գյուրջյան կասկադ (Նոր Նորք, Գյուրջյան 14/1, շինավարտը՝ 2028 թ.)
- Firdus Prime Residence (Փոքր Կենտրոն, Տիգրան Մեծի պող. և Խանջյան փող., շինավարտը՝ 2027-2028 թթ ըստ շենքերի)
- Անտառ բնակելի համալիր (Արաբկիր, Աղբյուր Սերոբի 44-48, շինավարտը՝ 2025 թ. վերջ)
- Անի պրեմիում (Արաբկիր, Ն. Ադոնցի 19/4, շինավարտը՝ 2027 թ.)
- Մամիկոնյանց համալիր (Արաբկիր, Մամիկոնյանց 30/1, շինարարությունն ավարտված է)։