|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և աներկբա նշել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվայում ամփոփելով մայիսի 9-ին նվիրված տոնական հանդիսությունները, օտարերկրյա մեր հյուրերի հետ բազմաթիվ հանդիպումներն ու բանակցությունները՝ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ, այդ թվում՝ հստակ և աներկբա շարադրել է Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ մեր դիրքորոշումը», - ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար և առաջարկել Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։
Հիշեցնենք, որ այդ օրը Թուրքիայում կլինի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։