|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր Եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տրված պաշտոնական մեկնաբանությունում ասել է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը, տեղեկացնում է «Ռեգնում»-ը:
««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին տիրող քրիստոնյաների սարսափեցնող և աննախադեպ իրավիճակի մասին: Այս համատեքստում Հայրապետը որպես օրինակ հիշատակել է Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ այնպիսի ժամանակաշրջան կար, երբ սահմանված կարգուկանոնը հարաբերական անվտանգություն և կայունություն էր ապահովում կրոնական փոքրամասնությունների կյանքում: Նմանօրինակ կարգուկանոնի բացակայությունը, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը:
Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Մեր Եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում:
Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է, մենք մշտապես բաց և հրապարակավ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջտարածաշրջանային հարթակներում»,- ասվում է պաշտոնական պարզաբանաման մեջ:
Հիշեցնենք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Օսմանյան կայսրությունում բնակվող քրիստոնյա փոքրամասնություններին ոչ ոք չի սպանել: