|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հնդկաստանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը օբյեկտի վրա։ Ըստ Պակիստանի զինված ուժերի՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պակիստանը նաև հայտարարել է, որ խոցել է հնդկական հինգ օդանավ, այդ թվում՝ երեք Rafale, մեկ ՍՈւ-30 և մեկ ՄիԳ-29:
Հնդկաստանի ոստիկանությունից հայտնել են, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի գնդակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։
Հնդկաստանի ներքին գործերի նախարարը X-ում հայտարարել է, որ կառավարությունը վճռական է «համարժեք պատասխան տալ Հնդկաստանի և նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակման»։