|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաղեստինցի գրոհայինները սպառնացել են հրթիռակոծել իսրայելական խոշորագույն հարավային Աշդոդ և Բեեր-Շևու քաղաքները, եթե իսրայելցիները շարունակեն ռմբակոծել Գազայի հատվածի քաղաքացիական շենքերը. հայտնում է РИА Новости-ն:
Իսրայելի բանակն ավելի վաղ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված մոտ 150 օբյեկտի, այդ թվում` «Ալ Աքսա» հեռուստաընկերությանը և նախկին հյուրանոցի շենքի, որը, ինչպես նրանք են պնդում, ՀԱՄԱՍ-ն օգտագործել է «ահաբեկչական նպատակներով»: ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, մոտ 400 հրթրռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Ավելի վաղ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել իրավիճակին: