|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր այցելել էի Արթիկ համայնքի գերեզմանատան պանթեոն, ուր ամփոփված են 44֊օրյա պատերազմում անմահացած արթիկցիների աճյունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
«Տեսարանն իմ համար սպասելի էր։
Նախ երկար ժամանակ է ինչ պանթեոնում բացակայում է Արցախի Հանրապետության դրոշը և այժմ ծածանվում են Հայաստանի Հանրապետության զույգ դրոշներ։
Ցավոք սրտի, եռագույնները գտնվում էին ահավոր անմխիթար վիճակում։
Լավ ինչքան կարելի է ատել մե՜ր Հանրապետությունը, մե՜ր պետական խորհրդանիշները, մե՜ր Արցախը, մե՜ր ազգայինը...
Հ.Գ. Հայաստանի Հանրապետության ներկայիս չինովնիկների համար հայրենասիրությունը և պետականությունն այդպես էլ մնացին միայն որպես բաժակաճառ»։