|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հերթական համազգային ամոթի տեսարանն էր Հայաստան-Արցախ ճանապարհին, երբ թշնամու բաշիբոզուկները թատերականացված քարոզչական գործողությամբ «ստուգում են» մեր հայրենակիցների փաստաթղթերը և հայկական համարանիշով մեքենաները, այն դեպքում, երբ «անցակետ» կոչվածը մեր բանակի ուղիղ նշանառության տակ է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Հայաստանի և հայերիս նման նվաստացում ամենազարհուրելի երազում անգամ տեսնել հնարավոր չէր, իսկ ամոթի այս քավարանի վերջը, ցավալիորեն, չի երևում...։