|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակը» գրում է․ Շաբաթ օրը Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Սյունիքի մարզպետի գավաթ» անվանումով բազկամարտի առաջնություն է անցկացվել, եւ առաջնության հաղթողները դրամական պարգեւներ են ստացել։ Իր պատվին կազմակերպած միջոցառմանը ներկա է եղել նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հաղթողները պարգեւատրվել են։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իշխանական հիերարխիայում ոճ է թելադրում: Նա մորուք է պահում` բոլորը դառնում են մորուսավոր, կեպի է դնում` սկսում են մյուս պաշտոնյաներն էլ կեպի կրել, «վարչապետի գավաթ» մրցաշարերն էր անում, հիմա էլ դա է դարձել թրենդային: «Երեւանի քաղաքապետի գավաթ» են կազմակերպում` բռնցքամարտի մրցաշար, անգամ Սյունիքում են «Մարզպետի գավաթ» կազմակերպում: Մեզ ասացին, որ «Մարզպետի գավաթ» մրցաշարն անցկացնելու առաջարկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանինն է եղել։