|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ հրադադար է հայտարարել:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշեր:
«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են: Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին: Կիևի կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը կտան համարժեք և արդյունավետ պատասխան: Մոսկվան ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը խաղաղ բանակցություններին առանց նախապայմանների՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը», - ասված է հաղորդագրությունում։