|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 24-ին ՀՅԴ Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության և ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների կողմից Լիբանանում թուրքական դեսպանատան դիմաց պահանջատիրական հավաք է կազմակերպվել։ Հավաքի ընթացքում հայերենով, արաբերենով և անգլերենով կոչեր են հնչել, ապա՝ հարյուրավոր երիտասարդներ ու պատանիներ պայքարի հետևյալ կարգախոսներն են հղել․ «Ճանաչումն արդարության առաջին քայլն է», «Հիշե՛լ, հիշեցնե՛լ ու պահանջե՛լ», «Ցեղասպանությունը հերքելը ոճիր է»։
Հավաքն ավարտվել է ազգային-հեղափոխական երգերով ու թուրքական դրոշն այրելով։ Չնայած մեծաթիվ ոստիկանների, բախումներ տեղի չեն ունեցել։
․․․․․
Երեկոյան լիբանանահայ ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների մասնակցությամբ տեղի ունեցավ միջերիտասարդական հսկում Պիքֆայայի դպրեվանքի շրջաբակում։ Բացումը մեկնարկեց աղոթքով, որից հետո ներկաներն ամփոփ հայտագրով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված կարգ կատարեցին։ Հսկումը փակվեց «Սարդարապատ» հաղթերգով։