|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստամբուլում երկրաշարժի հետևանքով տուժել է գրեթե 240 մարդ, հիմնականում՝ խուճապի պատճառով ընկնելու հետևանքով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։
Ստամբուլում երկրաշարժից հետո մեկ լքված շենք է փլուզվել, ևս 12-ի բնակիչները տարհանվել են՝ որպես նախազգուշական միջոց, տուժածներ չկան, ավելի վաղ հայտնել էին Թուրքիայի ներքին գործերի և քաղաքաշինության նախարարները։ Արձանագրվել է 127 հետցնցում։
«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի զոհեր չկան։ Խոսքը միայն ցնցումներից հետո խուճապի մեջ ընկած և բարձրությունից ընկած, կամ խուճապի նոպա ապրած 236 մարդու մասին է, նրանց վիճակը նորմալ է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմաբ, ճեպազրույցում ասել է Մեմիշօղլուն։