|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նոր քննություն կիրականացնի։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:
Իշխանությունը չներեց այս գործով ներգրաված իրավապահներին, ովքեր չկարողացան իշխանության քարոզչության և քաղաքական գծին համահունչ գործ փաթեթավորել և գործով դատավորին, ով իրեն իջեցված քաղաքական հանձնարարությունը չկատարեց:
Թեմային էլ մեծ հանրայնություն հաղորդեցին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի և տարածված ուղերձից անմիջապես հետո` ընդդիմադիր դաշտին հասկացնելով, որ քաղաքական ակտիվացման ու վճռականության դրսևորման քայլերին արձագանքելու են ավանդական դարձած այլանդակություններով:
Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում, մենք մեր «մաշկի վրա» ավելի ծանր ճնշումներ և հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու և զսպելու ազդակ է, փորձ է բոլոր այն ուժերի և գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն:»: