|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում ընթանում է հանդիպում-քննարկում ՀԿ ներկայացուցիչների հետ։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր խոսքում նախ հիշեցրեց, որ իշխանության պարտավորությունն արցախցիների նկատմամբ ամրագարված է ինչպես իրենց նախընտրական, այնպես էլ՝ Կառավարության գործողությունների ծրագրում։
Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նստացույց է կազմակերպել, նրանք վրան են տեղադրել և շտաբ են ձևավորել Ազատության հրապարակում: ակցիայի մասնակիցները կառավարությանը ներկայացրեն են 12 պահանջ՝ սոցիալական խնդիրներից սկսած մինչև արցախցիների Արցախ վերադառնալու հարցի օրակարգ բերելը, և հայտարարել են, որ այստեղ կմնան այնքան, մինչև իրենց հարցերին պատասխան ստանան։