|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ Արա Գևորգյանի «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ժամանել է Հայաստան` ՀՀ քաղաքացիություն ստանալու:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը նշեց, որ երկու օր առաջ ավարտել են «Սև ապրիլ»-ի նկարահանման աշխատանքները: «Սև ապրիլը» 2 մասից է բաղկացած` հայերեն և անգլերեն երգեր: Հայերեն` «Կանք ու կլինենք» երգի բառերը գրել է Լևոն Բլբուլյանը, իսկ անգլերեն տարբերակի` «Remember»-ի բառերի հեղինակը Դեքերն է: «Ձայնագրեցինք նաև երգի երկրորդ մասը` ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի հետ: Մինչև ապրիլի 24-ը պատրաստ կլինեն թե' ձայնագրությունը, թե' տեսահոլովակը»,- ասաց Գևորգյանը:
Նա նշեց նաև, որ շատ դժվար է օտարերկրացուն ասել, որպեսզի նա երգի քո ցավի մասին` հերիք չէ, մի բան էլ մատ թափ տա Թուրքիայի վրա:
Դեքերն էլ ասաց, որ «Ադանա»-ն ներկայացնում էր Ցեղասպանությունը մի տեսանկյունից, իսկ «Remember»-ը` մեկ այլ. ««Ադանա»-ն ավելի մեղմ էր, այն ցավ էր արտահայտում, իսկ «Remember»-ում կոչ է արվում ընդունել Ցեղասպանությունը»: