|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել։
«Մենք առաջարկում ենք, որ փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35 %-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին, և 2026 թվականի ևս 30-33 % աճը տեղի չունենա՝ նկատի առնելով, որ առանց այն էլ մարդիկ գույքահարկը հսկայական չափով բարձրացել է, և այս ընթացքում, հատկապես խոցելի խմբերի համար՝ միայնակ տարեցներ, թոշակառուներ և տարբեր սոցիալական այլ խմբեր, դարձել է անտանելի գույքահարկի բեռը։ Հետևաբար մենք կարծում ենք, որ այս առաջարկը օբյեկտիվ է և անհրաժեշտ՝ մինչև համակարգի ամբողջական վերանայումը», - նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում