|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այս պահին խորհրդարանում ընթանում է արտահերթ նիստ, որի ընթացքում քվերակության դրվեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Մինչ քվերակությունը, վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ում կարծիքով՝ եթե մենք քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել դատախազի որոշումները, նա կորցնում է անկողմնակալությունը և դառնում է կողմ, շահագրգռված անձ, հետևաբար, բացարկի ենթակա: Ըստ պատգամավորի՝ շատ հավանական է, որ նրա չարչարանքներն ամիսներ հետո ճանաչվեն ապարդյուն:
«Պետք չէ նման քվերակություն անել, սա կոնցեպտուալ սխալ է»,- ասաց Ջհանգիրյանը, ում ասածին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը նշեց՝ ամեն մեկն իր խղճին համարժեք կքվեարկի: Որոշումը 63 կողմ, 16՝ դեմ, 11՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: