|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բաքվում այսօր տեղի է ունեցած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ կազմակերպած դատական ֆարսի ընթացքում «հարցաքննվել» է Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
Մանուկյանը խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի հետ իր հարաբերությունների մասին։
Մանուկյանը պատմել է, որ Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է իր մեքենայում։
«Հինգ հոգով էինք, զրուցում էինք, Վարդանյանն էլ այնտեղ էր, հարցրի՝ ի՞նչ եք անելու։ Նա հարցրեց՝ իր մեքենայում տեղ կա՞։ Ես ասացի՝ «հարևանն էլ է ուզում մեզ հետ գալ»։ Զանգահարեցի կնոջս ու հարցրի՝ վստա՞հ է, որ հարևանը կգա, նա ասաց՝ «ոչ, որդին գտել է մեքենա»: Վարդանյանին ասացի, որ մեքենայի մեջ տեղ կա։ Հետո մեզ կանգնեցրին Լաչինի սահմանային անցակետում»,- պատմել է Դավիթ Մանուկյանը։
Հաջորդ դատական բեմականացումը տեղի է ունենալու ապրիլի 7-ին։
Ըստ որոշ տվյալների ներկայում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են 23 հայ գերեվարված, այդ թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: