|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյումրիում 31/53 տեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկության գա ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, քիչ առաջ քաղաքացիներից մեկը տեղամասում հայտարարեց, որ քվեարկելու է եկել մեկը, որ Ախուրյանի բնակիչ է:
«Ախուրյանցին ի՞նչ գործ ունի այստեղ»,- հայտարարեց նա, իսկ արդեն դրսում NEWS.am-ին ասաց, որ այդ անձը ախուրյանցի է, այնտեղ է ապրում:
Բացի այդ, այստեղ եւս մի միջադեպ եղավ. Մի երիտասարդ քվեարկլու էր եկել տարեց մարդու հետ, ասաց, որ տարեցը չի կարող քվեարկել, քանի որ խնդիր ունի և ինքը պետք է օգնի, թեեւ արտաքինից որեւէ խնդիր չէր երեւում: Նրանք միասին քվեարկեցին, դուրս եկան:
Աղբյուրը՝ NEWS.am