|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել սիրիական Թադմոր և T4 բազաների ռազմական օբյեկտներին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Թադմոր և T4 ռազմակայաններում մնացած ռազմական օբյեկտներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։
Իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել նաև սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի ռազմական օդանավակայանի, Թալիլա արգելոցի և մոտակայքում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։
Հարձակումների հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի երկու զինծառայող:
Այս ամենից հետո իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի քայլեր ձեռարկել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ: