|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առաջին հերթին ուզում է ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից։
«Երբ հանդիպումը սկսում ես այդպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։ Այսպիսի արդյունքն անընդունելի է։ Գոլերի մեծամասնությունը անհատական սխալների հետևանքով էր»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 20-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ զիջել էր Վրաստանի հավաքականին։ Խաղն ավարտվել էր 0:3 հաշվով։ Երեկվա հանդիպումն էլ ընթանում էր Վրաստանում և ավարտվեց տանտերերի՝ 6։1 հաշվով հաղթանակով։